Կարգ՝ Տեսահոլովակներ

՛՛Հայ ասպետ՛՛ հեռուստախաղում մեր սաների հաղթանակը

27.05.2017թ.

Ուռա՜… Կեցցե՛ն մե՛ր  դպրոցականները՝ Սահակյան Ստեփանը և Գրետան, Մկրտչյան Տիգրան, Աբգարյան Կարենն ու Արուբջանյան Գերասիմը: Մեր սաները  «Հայ ասպետ» հեռուսախաղում ցուցադրեցին  իրենց  ուշիմությունը, գրագիտությունը և խելացիությունը: Հաղթանակը և՛ հուզիչ էր, և՛ ցանկալի: Շնորհավորում ենք ձեզ, ցանկանում ենք նորանոր հաղթանակներ: Մենք հպարտանում ենք ձեր նվաճումներով և միշտ ձեր կողքին ենք:

https://gshr.ru/mv18DsZ

Հաջողություն ենք մաղթում քեզ, սիրելի՛ Լաերտ …

25.05.2017թ.

Վերջին տարիներին Հայաստանում նոր թափ է ստանում ինտելեկտուալ շարժում, ինչին նպաստում է նաև ՀՀ կառավարության աջակցությունը: Հայաստանում աճում է ինտելեկտուալների նոր սերունդ:

Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանի խոսքով` վերջին տարիներին հետևողական աշխատանք է տարվել, ինչի վկայությունը միջազգային ասպարեզում գրանցված հաջողություններն են:

Ինտելեկտուալների նոր սերնդին է պատկանում նաև մեր դպրոցի 11 –րդ դասարանի սան, Հայաստանի հավաքականի ավագ, ինչպես նաև Հայաստանի  ինտելեկտուալ մրցաշարերի  կրկնակի չեպիոն՝ Լաերտ Բաղդասարյանը: Ահա իր խոսքում ինչ է ասել Տիգրան Քոչարյանը. « Ես շատ եմ հպարտանում այս երիտասարդներով: Յոթ տարի առաջ, երբ առաջին անգամ ես նրանց տարա Եվրոպայի չեմպիոնատ, նույնիսկ իմ լավագույն երազանքում, չէի պատկերացնի, որ  հասարակ հայ դպրոցականները կարող են պայքարել ուժեղագույն թիմերի հետ՝ մրցանակային տեղեր զբաղեցնելու համար»:

Եկեք 27.05.2017թ. -ն Արմենիա հեռուստալիքով միասին դիտեք «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղը: Հաջողություն ենք մաղթում քեզ և քո թիմակիցներին, սիրելի՛ Լաերտ …

http://urax.ru/hy/2017/inch-vortex-erb-27-05-17/