Կարգ՝ Ստեղծագործական աշխատանքներ

Ամփոփիչ դաս մայրենիից

«Երգ ու տաղ»

Դասի նկարագրություն․ ամփոփելով թեման՝ դասի վերջում հանձնարարվաել է ստեղծագործական աշխատանք՝ հորինել բանստեղծություն՝ պահպանելով հանգը,ռիթմը։ Ինչպես նաև ստեղծագործել ազատ ոտանվոր։

Ակրոստիքոս

             Ուսուցչուհուս

Գարնան պես գույնզգույն ես,

Արտի պես կանգուն ես,

Լույս ես տալիս ու ջերմություն,

Սեր ես տալիս ու քնքշություն,

Տալիս ես մեզ գիտելիքներ՝

Յուրահատուկ ու բազում,

Այս խոսքերը սրտի խորքից՝

Նվիրումով Ալիսայից։                  

                                               Ալիսա Հովհաննիսյան     Vա

Read More

Իմ երազանքը․․․

                            Ամեն երազանք կունենա վերջաբան, եթե սկսենք հավատալ ու պայքարել։

Ես երազել շատ եմ սիրում։ Շատ կուզենայի,որ իմ բոլոր երազանքները իրականանային։ Նրանցից ամենամեծի մասին սկսել եմ երազել վերջերս,երբ մայրիկիս հետ զբոսնում էի քաղաքում և տեսնում մարդկանց,որոնք փող էին խնդրում անցորդներից։ նրանք շատ տխուր դեմքեր ունեին։Կուզենայի,որ չլինեն այդպիսի մարդիկ։Այդ օրվանից ես սկսեցի երազել մեծ մարդ դառնալու մասին։Ունենալ մեծ կարողություն։ Ես իմ այդ կարողությունները ամբողջովին կտայի բոլոր կարիքավոր և վատառողջ մարդկանց։Եվ այդ ժամանակ նրանց բոլորի դեմքերին ժպիտ կլինի։Այդպիսով ես կհամարեմ իմ երազանքը կատարված։

                                                                                                                       Շահբազյան Մանե

Ես Արեն եմ, ութ տարեկան։ Ես երազում եմ դառնալ հայտնի ֆուտբոլիստ, որպեսզի իմ փոքրիկ հայրենիքը ներկայացնեմ աշխարհին։ Երազում եմ խաղա՛լ աշխարհահռչակ ֆուտբոլիստների հետ, հայտնի ակումբներում։Շատ եմ ուզում,որ իմ անունն էլ կարդան թերթերում և ամսագրերում։

                                                                                                                          Արեն Ֆիդանյան

Իմ երազանքն է, որ ես և իմ ընտանիքը ապրենք խաղաղ և ապահով երկրում։ Ես երազում եմ,որ ամբողջ աշխարհում լինի սեր և հոգատարություն, որպեսզի մարդիկ չլինեն չար և նախանձ։ Չնայծ այս ամենին՝  նաև   երազում եմ դառանալ սիրո բժիշկ, որպեսզի մարդկանց բուժեմ սիրո և հոգատարության համար։

                                                                                                                          Ալեն Սարգսյան

Ինպես բոլոր մարդիկ, ես էլ ունեմ իմ երազանքները։ Սակայն այդ երազանքներից ինձ համար կարևոր են երկուսը, որոնց մասին  ես միշտ երազում եմ ։ Իմ երազանքներից մեկն այն է, որ շատ եմ ցանկանում դառնալ ատամանաբույժ, որպեսզի կարողանամ օգնել մարդկանց ունենան առողջ ատամներ և գեղեցիկ ժպիտ։ Երազում եմ այդպիսով նմանվել իմ բժշկուհուն։

Մյուս երազանքս կապված է աշխարհի ու ողջ մարդկության հետ։ Ես ուզում եմ, որ մարդիկ համերաշխ լինեն, չլինեն նախանձ ու չար։ Ուզում եմ, որ մարդիկ միշտ սիրեն միմյանց հասկանալով, որ յուրաքանչյուրիս առջև կանգնած է մեզ նման մարդ։

                                                                                                                          Ղազարյան  Մարի

Ես Մանեն եմ։ Երազում եմ դառնալ դերասանուհի։ Ես խնդրել եմ իմ մայրիկին, որ նա ինձ տանի թատերական խմբակ։ Երազում եմ նկարահանվել տարբեեր ֆիլմերում։

                                                                                                                             Մանե Հակոբյան