Կարգ՝ Միջոցառումներ

Միջոցառում

22.04.2019
«Հեքիաթի փառատոն» համադպրոցական միջոցառման շրջանակներում 4ա դասարանը ֆրանսերենով ներկայացրեց Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխան» ստեղծագործությունը։
Դասավանդող ուսուցիչ՝ Գայանե Դավթյան
Միջոցառումը նվիրվում է լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրի ծննդյան 95-ամյակին։
Joyeux anniversaire mae’stro..

Նյութը տե՛ս այստեղ…

16.11.2018

Դաս-միջոցառում նվիրված Մկրտիչ Սանասարյանի ծննդյան 200-ամյակին

8Ա դասարանի սովորողները իրենց դասղեկի ժամը նվիրեցին հայ անվանի ազգային բարերար, Կարինի Սանասարյան վարժարանի հիմնադիր Մկրտիչ Սանասարյանի ծննդյան 200-ամյակին:
Երեխաները ներկայացրին մեծ բարերարի կյանքն ու նրա անցած ուղին:
Արմատներով վանեցի, ծնունդով թիֆլիսեցի, Պետերբուրգում մեծ հաջողությունների հասած հայորդին հայ երիտասարդներին կրթություն տալու, ազգին ծառայելու հայրենասիրական կրակը միշտ բորբոք պահելու մտահոգությամբ էր ապրում: Իր ժողովրդի հանդեպ որդիական սերն ու նվիրվածությունը Մկրտիչ Սանասարյանը դրսևորել է և’ հոգևոր, և’ նյութական ներդրումներով:
Դասղեկի ժամը ուղեկցվեց սլայդ-ցուցադրությամբ, որը համատեղ կազմակերպել էին Պատմության ուսուցչուհի՝ Ռ. Հարությունյանը և դասղեկ՝ Լ. Տաշչյանը:

1․09․2018

Անկախության տոնին ընդառաջ պարային ֆլեշմոբ,
ձեռքի աշխատանքների և նկարների բացօթյա ցուցադրություն Ռոբերտ Գևորգյանի անվան №1 դպրոցում։

Նյութը տե՛ս այստեղ․․․

Շնորհավոր տոնդ,սիրելի շրջանավարտ

Բաց դաս «Հայոց պատմություն» առարկայից։

Բաց դաս «Հայոց պատմություն» առարկայից։
Թեման՝ Դերային խաղ «Անդրադարձ Արտաշեսյաններին, Արտավազդ II»։
Կիրառված մեթոդներ՝ Ժամանակի անիվ, դիդակտիկ պարագաների պատրաստում և կիրառում։
Դասավանդող ուսուցիչ ՝ Լիլիթ Միսակյան
Մասնակիցներ՝ 6Բ դասարան

Նկարաշարը տե՛ս այստեղ․․․

Բաց դաս ֆիզիկա առարկայից․Ատոմային էներգիա

 

9 ա դասարանի սովորողներ

Դասավանդող ուսուցիչ՝  Արփինե Ղազարյան

Դասի նպատակը

  • ձևավորել պատկերացումներ ռադիոակտիվության երևույթի, միջուկային էներգիայի մասին։
  • Լուսաբանել ատոմային էներգիայի  կիրառական նշանակությունը և հնարավոր վտանգները։
  • Ծանոթացնել ատոմային էներգիայի և դրա օգտագործման, ռադիոակտիվ ճառագայթման կենսաբանական ազդեցությունների և ռադիոակտիվ թափոնների վնասների մասին։

Բաց դասում պարզ երևում էր միջառարկայական  կապը՝ քիմիա և պատմություն առարկանների հետ։

Դասի ընթացքում օգտագործվել է դիդակտիկ նյութեր և ՏՀՏ գործիքներ։

 

Համապետական շաբաթօրյակ

<<Մաքուր Հայաստան>> համապետական միջոցառման շրջանակներում կազմակերպված համապետական շաբաթօրյակին իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան նաև մեր դպրոցի սաները։

ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐԸ ԴՊՐՈՑՈՒՄ

Ուսուցչի  օրվա շրջանակներում տեղի ունեցավ ինքնավարության օր: Այդ օրը  դպրոցի ղեկավարումն ու դասապրոցեսը իրականացվում էր աշակերտական խորհրդի կողմից: Դասերը վարեցին  աշակերտները: Նախ ԱԽ  անդամները վաղ առավոտյան գեղեցիկ կերպով  դիմավորեցին  բոլոր ուսուցիչներին, որից հետո շնորհավորական խոսքով հանդես եկավ ԱԽ նախագահ Նարե Չալյանը: Ապա  V-XII դդ.  աշակերտները գեղեցիկ անակնկալներով դիմավորեցին  իրենց դասղեկներին: Օրվա գեղեցիկ ավարտը տրվեց  դահլիճում՝ ուսուցչի  օրվան նվիրված  միջոցառմամբ:

Շաշկու և շախմատի օլիմպիադաներ

Անկախության օրվան նվիրված տասնօրյակի շրջանակներում դպրոցում անցկացվեցին շաշկու և շախմատի դպրոցական մրցույթները:
Սեպտեմբերի 14 –ին անցկացվեց շաշկու դպրոցական մրցույթը, իսկ շախմատի  մրցույթը՝  սեպտեմբերի 19 –ին: Ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին 2-րդից – 11-րդ  դասարանների բազմաթիվ աշակերտներ: Արդյունքները գոհացուցիչ էին: Շաշկու օլիմպիադայում  I տեղը գրավեց Ռոբերտ Սաֆարյանը (9բ դաս.), II տեղը զբաղեցրեց Սարգիս Սարգսյանը (7բ դաս.), III տեղը կիսեցին 2 աշակերտներ՝ Համլետ Հովսեփյանը (6ա դաս.) և Հովհաննես Հարությունյանը(8ա դաս.):
Շախմատի օլիմպիադայում I տեղը գրավեց Տիգրան Ավագյանը՝ 11 դասարան, II տեղը՝ Ալիսա Հովհաննիսյան՝ 5ա դասարան, իսկ III տեղը կիսեցին Համլետ Հովսեփյանը՝ 6ա և Ցոլակ Վարդանյանը՝ 6ա դաս.:

I տեղը զբաղեցնող աշակերտները  ստացան խրախուսական մրցանակներ, մյուս մրցանակային տեղեր զբաղեցնողները՝ պատվոգրեր: Շնորհավորում ենք մեր աշակերտներին և մաղթում՝ նոր վերելքներ:

Խաչվերաց

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: «Ազգային ծեսեր և արժեքներ» խորագրի ներքո, մեր դպրոցում նշվեց Խաչվերացի տոնը: Նախ 6ա դասարանը(դասղեկ՝ Տ. Մկրտչյան) ներկայացրեց տոնի նշանակությունը, ապա 5 – 8դդ. աշակերտները մեկնեցին ուխտագնացության տարբեր եկեղեցիներ: 5ա և 5բ դասարանները այցելեցին 7 եկեղեցի՝ Սաղմոսավանք, Հովհաննավանք, Սրբ. Աստվածածին, Ս. Մարիանեի, Ս. Սարգսի, Կարմրավոր և Մուղնու Ս. Գևորգ, որտեղ Տեր Եղիշե քահանան կատարեց խաչի օրհնության կարգը: Ի դեպ խաչերը իրենց ձեռքով պատրաստել և զարդարել էին աշակերտները:
6ա միջոցառումից հետո մեկնեց ուխտագնացության Եղվարդի Ս. Աստվածածին և Ս. Սարգիս եկեղեցիներ, իսկ 6բ դասարանը այցելեց հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի եկեղեցիները, ապա Զվարթնոցի տաճար: Ուխտագնացությունը ամփոփեց 8ա դասարանը, մեկնելով Ծաղկավանք:

Հրաժեշտի միջոցառում

19.05.2017թ.

IVբ դասարանը հանդիսատեսին ներկայացրեց տարրական դպրոցի ավարտին նվիրված հրաժեշտի միջոցառում: Դահլիճում ներկաները զգում էին աշակերտների  խոսքերի ջերմությունն ու բաժանման  մթնոլորտի հուզականությունը: Ժպիտն ու արցունքները միախառնվել էին: Թնդում էր հայրենասիրական երգն ու պարը:

 

 

 

Ցերեկույթ. Տիգրան Չուխաճյան — 180

25.05.2017թ

Vբ դասարանի  կողմից երաժշտության ուսուցչուհի Ս. Մարտիրոսյանի կողմից կազմակերպվել էր ցերեկույթ նվիրված անվանի կոմպոզիտոր, մեծ տաղանդի և մասնագիտական բարձր գիտելիքների տեր ստեղծագործող, կատարող, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ Տ. Չուխաջյանի 180 — ամյա տարելիցին: Դասն ուղեկցվեց մեծն կոմպոզիտորի օպերաներից հատվածներով («Արիֆ» (1873), «Քյոսե-Քեհյա» (1874), «Լեբլեբիջի» (1876) օպերետներ, «Արշակ Բ» օպերա, «Զեմիրե» օպերա և այլն): Վերջում երեխաները կատարեցին  «Լեբլեբիջի» -ից մի  խմբերգ  դաշնամուրի ուղեկցությամբ:

Мы учиться не устанем ! Все мы грамотными станем

23.05.2017թ.

IIա դասարանի աշակերտները իրենց ռուսերենի ուսուցչուհի Կ. Մուսայելյանի հետ ներկայացրին միջոցառում նվիրված <<Букварь>> -ի ավարտմանը: Հանդեսը սկսվեց հանդիսատեսին ուղղված ողջյունի խոսքով: Երեխաները պատմում էին տառերի մասին, արտասանում ոտանավորներ, երգում սիրված ռուսական մանկական երգեր: Սահիկահանդեսը՝ որպես գրատախտակ, ցուցադրում էր երեխաների սովորած բառերը, բառակապակցությունները, նախադասությունները: Առաջին ռուսալեզու դասագրքի պատվին տեղի ունեցավ փոքրիկ թղթե հրավառություն: Ցուցադրեցին նաև մի փոքր բեմականացում, ուր տիկնիկները սովորեցնում էին իշուկին, փիսիկին և մկնիկին ճիշտ արտասանել ռուսերեն տառերը և հնչյունները: Հանդեսի վերջում ռուսերենի ուսուցչուհին պարգևատրեց իր սաներին խորհրդնշական դիպլոմներով՝ ռուսերեն այբուբենի լրիվ կուրսն ավարտելու կապակցությամբ: