Տնօրենություն

 

Սոնա Կառլենի Բաբլոյան

Ծնվել է 1963թ. փետրվարի 27 –ին , ՀԽՍՍՀ Աշտարակի շրջանի Ոսկեվազ գյուղում, ծառայողի ընտանիքում:Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1981 – 1985թթ. սովորել է Խ. Աբովյանի  անվան մանկավարժական ինսիտուտում և ստացել հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում: 1986թ. ընդունվել է Քասախի միջնակարգ դպրոց, որպես դասվար: Այնուհետ աշխատել է որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:2003թ. –ից  աշխատում է որպեսուսումնական աշխատանքների  գծով տնօրենի տեղակալ և հայոց լեզվի և գրականության  ուսուցչուհի: Ամուսնացած է, ունի 3 զավակ:

Հայարփի Գոռի Տոնոյան

Ծնվել է 1986 թ․ հունվարի 21-ին, Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում։ 1993-2003 թթ․ սովորել և ավարտել տեղի միջնակարգ դպրոցը։ 2003 թվականին ընդունվել ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր պետական մանկավարժական ուսումնարան։ 2006 թվականին ստացել «Դասավանդումը տարրական դասարաններում» մասնագետի որակավորում։

2007-2013 թվականները աշխատել նույն կրթահամալիրում՝ դասավանդող (դասվար)։ 2014 -2018 թվականի փետրավարը՝  իր նախաձեռնությամբ  աշխատել, որպես Երկարացված օրվա կազմակերպիչ (դասավանդող)։

2014-2017 թթ․ սովորել և ավարտել է  ՀՀ Հյուսիսային համալսարանը՝ ստացել մանկավարժության Բակալավրի աստիճան «Մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտությամբ։Մասնակցել է մի շարք վերապատրաստման դասընթացների և սեմինարների։ 

2018 թվականի մարտ ամսից աշխատում է Կոտայքի մարզի Քասախի Ռոբերտ Գևորգյանի անվան N1 դպրոցում՝ ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն:

 

Դպիր Էլեկտրոնային ամսագրում հանդես է եկել հետևյալ հրապարակումներով՝

1.Բնագիտությունը 3-4-րդ դասարաններում

Հայտնագործություն փորձի միջոցով

2. Շրջակա միջավայրի բարելավումը`

սովորողի հետազոտական աշխատանքի արդյունք

3.Կրթական օբյեկտ — կրթական պարտեզ

Ամուսնացած է, ունի  1 դուստր։

Կարինե Արտեմի Աբրահամյան

Ծնվել է 1959թ. մայիսի 7 –ին  Բաքու քաղաքում, ծառայողի ընտանիքում: 1974թ. –ին ընտանիքով տեղափոխվել են Երևան: 1976թ. ավարտել է Երևանի Կիրովի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել  Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը: Ավարտել է 1981թ.: 1987 – 1989թթ. աշխատել է Երևանի  թիվ 131 միջնակարգ դպրոցում, 1989 – 1997թթ. –ին   Երևանի թիվ 28 դպրոցում, որպես ռուսաց լեզվի ուսուցիչ: 1997 – 2002թթ. աշխատել է Քասախի թիվ 1 միջնակարգ դպրոցում, իսկ 2006թ. –ից ընդունվել է վերոհիշյալ դպրոց, որպես դաստիարակչական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ: Այժմ համատեղում է նաև ռուսաց լեզու  առարկայի դասավանդումը: Ամուսնացած է, ունի 4 զավակ:         

       

Խանդութ  Վարուժանի Սարգսյան

Ծնվել է  1980թ. հոկտեմբերի 18 –ին Նաիրիի շրջանի Քասախ գյուղում: 1987 – 1996թթ. սովորել է տեղի միջն. դպրոցում, զուգահեռ հաճախել երաժշտական դպրոց: 1996 – 2000թթ.սովորել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 2000 – 2005թթ. սովորել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ապա 2007 – 2010թթ.՝ ասպիրանտուրայում:

1999 – 2016թթ. աշխատել է Քասախի արվեստի դպրոցում՝ որպես սոլֆեջիոյի և երաժշտության գրակության ուսուցիչ: 2006թ. –ից մինչ օրս աշխատում եմ Քասախի Ռ. Գևորգյանի անվան №1 միջնակարգ դպրոցում՝ որպես ԴԱԿ: Մասնակցել է տարբեր մրցույթների և արժանացել մի շարք մրցանակների, մասնավորապես. 1)1996թ. — «Զարթոնք» փառատոն, «Լավագույն երգ» ՝ II մրցանակ, 2) 1999թ. – Համահայկական երգի փառատոն՝ I մրցանակ:

Ամուսնացած է, ունի երկու որդի: