Ռոբերտ Հայկարամի Գևորգյան

 (հունվարի 1, 1958 - մարտի 10, 1994)

Ռոբերտ Հայկարամի Գևորգյան

Ռոբերտ Հայկարամի Գևորգյան (հունվարի 1, 1958, Քասախ, Կոտայքի մարզ — մարտի 10, 1994, Հորադիզ, Արցախ), 1977-1979 թավականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ 1980 թվականին ավարտել է Վրացական ԽՍՀՍոֆինոյի ենթասպայական դպրոցը, իսկ 1983 թվականին՝ Լենգնգրադի բարձրագույն ռազմաքաղաքական հրամանատարական ուսումնարանը։ Այնուհետև նշանակվել է ծառայության ԽՍՀՄ 456-րդ գնդում որպես վաշտի հրամանատար:

1990թ. Ռ. Գևորգյանը մտում է ծառայության նոր կազմավորված ՀՀ ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի 2-րդ մոտոհրաձգային գումարտակում՝ որպես վաշտի հրամանատար, որից հետո՝ շտաբի պետ, գումարտակի հրամանատար:

Արժանիորեն գնահատելով Ռ. Գևորգյանի հրամանատարական և ռազմագիտական բացառիկ ունակությունները, բարձր հրամանատարությունը նրան 1992թ.-ին նշանակում է  մոտոհրաձգային գնդի հրամանատար:

1990-1994 թվականներին մոտոհրաձգային գնդի կազմում մասնակցել է Սյունիքի մարզի Շուռնուխ, Կոռնիձոր գյուղերի, Կապան, Մեղրի քաղաքների, Արցախի Հանրապետության Բերձոր և Քարվաճառ շրջանների, Ֆիզուլիի շրջանի Հորադիզ գյուղի պաշտպանական և ազատագրական մարտերին։

Ռոբերտ Գևորգյանը մեր դպրոցի սան էր՝ 1975թ․ շրջանավարտ, նա եղել է պատերազմի ամենաթեժ  կետերում, մշտապես պատվով է կատարել  իր գործը։ Բացառիկ հրամանատար, ով ոչ մի զոհ իր գնդից չի ունեցել ։ Չի ունեցել նաև տեխնիկայի կորուստ: Նա զոհվեց՝ շրջափակումից հանելով իր զինակից ընկերներին։ Զոհվեց հերոսի նման, ու հենց նրա նման հերոսների մասին է ժամանակին մեծն Նժդեհը ասել. «Հերոսը մահեն ավելի զորավոր մարդն է»:

Զոհվել է 1994թ. մարտի 10-ին, Հորադիզում:

1998թ․ Կոտայքի մարզի Քասախի թիվ 1 միջնակարգ դպրոցն անվանակոչվել է    գնդապետ Ռոբերտ Գևորգյանի անվամբ։ Դպրոցի բակում նրա դասընկերների՝ մասնավորապես Էդիկ Մակարյանի ջանքերով տեղադրված է հերոսի կիսանդրին։

Ռոբերտ Գևորգյանը հետմահու արժանացել է ՀՀ ներքին ծառայության գնդապետի կոչման, պարգևատրվել Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Թաղված է Եռաբլուրում։