Համակարգչային սենյակ

Մեդիագրագիտության բաց դաս
Առարկաներ՝ հասարակագիտություն,ինֆորմատիկա
Մասնակիցներ՝ 9Ա դասարանի սովորողներ,ուսուցիչներ, ապագա լրագրողներ
Դասը վարող ուսուցիչներ՝ Մերի Բարեղամյան, Նարինե Մարտիրոսյան
Մեդիագրագիտությունը մեզ շրջապատող մեդիան ճանաչելու, դրա դերն ու նշանակությունը հասկանալու, տեղեկատվության հսկայական ծավալի մեջ կողմնորոշվելու, վերլուծելու և ստուգելու, մեդիայի գործողություններին արձագանքելու հմտությունների ամբողջությունն է։ Մեդիագրագիտության հիմքում քննադատական մտածողությունն է, որը ձևավորվում է առաջին հերթին հենց դպրոցում։

Դասի ընթացքում մասնակիցները իրականացրեցին դիտումներ,քննարկումներ և կրթական խաղեր ։