Էքսկուրսիաներ

 3․11․2018թ․

4Ա դասարանի ուսումնական ճամփորդությունը Մատենադարան և ՍԻԹԻԶԵՆ մասնագիտությունների մանկական քաղաք, որտեղ երեխաները խաղային միջավայրում բացահայտում են տարբեր մասնագիտություններ, ձեռք են բերում աշխատանքային և կյանքի հմտություններ, ուսումնասիրում են ժամանակակից հասարակության կառուցվածքը, ոգեշնչվում են նոր գիտելիքների ստացմանը։
Դասվար՝ Ա. Գրիգորյան

Նկարաշարը տե՛ս այստեղ․․․

21.09.2018թ․

Շնորհավոր տոնդ, Հայաստան։
Տոնի առթիվ դպրոցի 4Ա և 4Բ դասարանները ուսումնական ճամփորդություն իրականացրեցին Արայի լեռ՝ Ծաղկեվանք

Նկարաշարը տե՛ս այստեղ․․․

15․09․2018թ․

Խաչվերաց տոն

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման: Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

Տոնին ընդառաջ Դպրոցի 5-Ա և 5-Բ դասարանները կրթամշակույթային արշավ իրականցրեցին Աշտարակի շրջանի յոթ եկեղեցիներով։
Դասղեկներ՝ Արփինե Ղազարյան, Վարդիթեր Կարապետյան

 

1-Ա դասարանի ուսումնական ճամփորդությունը դեպի Օշական՝ սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի
Ֆոտոշար․․․
Դասվար՝ Ա․ Վարդանյան

Տե՛ս այստեղ․․․

Ուսումնական ճամփորդություն,խաղ, ընթերցանություն,ակտիվ հանգիստ․․․
1-Բ դասարան
Դասվար՝ Լ․ Սարգսյան

Տե՛ս այստեղ․․․․

07.10.2017թ.

VIII բ դասարանի աշակերտները այցելեցին Զանգակատուն՝ Պարույր Սևակի տուն — թանգարան, Նորավանք, մասնակցեցին Արենի գյուղում անցկացվող <<Գինու փառատոն>>-ին, եղան նաև Խոր Վիրապում:
Ճանապարհը երկար էր ու հոգնեցնող, բայց երեխաները ևս մեկ՝ շատ հագեցած և ոգեշնչված տպավորություններով օր ունեցան:Էքսկուրսիային  Գրետա Սահակյանը նախապես էր պատրաստվել և Պարույր Սևակի տուն — թանգարանում գեղեցիկ դաշնամուրային կատարումով հուզեց բոլոր ներկաներին: Հպարտություն, հույզեր՝ Սևակի շիրմաքարի մոտ, այնուհետև՝ ճանապարհ դեպի Նորավանք…
Ուրախ տրամադրություն և բարձր ոգևորություն էր տիրում նաև Արենիում, ուր Պողոսյան Սերգեյը մասնակցեց <<Խաղող ճմռելու>> արարողությանը: Սաների աշխույժ խմբին ուղեկցում էր դասղեկ՝ Լ. Միսակայնը և մի շարք ծնողներ: Արդեն սկսել էր մթնել, երբ հասան Խոր Վիրապ: Զմայլվեցին նաև հայրենի բնության մթնշաղի հիասքանչ տեսարաններով և վերադարձան տուն՝ միասին լավ ժամանակ անցկացնելու նոր առիթներ ստեղծելու ակնկալիքներով:

ԱՄԱՌ — 2017

24.05.2017թ.

Լ. Միսակյանի առաջնորդությամբ VIIբ  ուխտագնացություն կատարեցին դեպի Արայի լեռան գողտրիկ լանջի վրա գտնվող Ծաղկեվանքի սբ. Վարվառա կույսի սրբատեղի-մատուռ: Անձրևոտ առավոտը փոխարինվեց տաք արևային  օրով, որի շնորհիվ ուխտավորները շարժվեցին դեպի սրբավայր: Ուխտագնացությունն ինքնանպատակ չէր: Ուխտագնացության նպատակն էր աղոթք վերառաքել առ Աստված խաղաղության և Հայոց սահմանների անսասանության համար: Իսկ մայրերը սուրբ ջրով ցողեցին երեխաներին, ցանկանալով նրանց առողջություն:

 28.04.2017թ.

VII ա դասարանը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա․Գալստյանի հետ այցելեցին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան։ Հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի անունը կրող թանգարանը գործում է 1921 թվականից։ Այն ընդգրկում է 18-րդ դարից մինչև նորագույն ժամանակաշրջանի գրականության, թատերարվեստի, երաժշտարվեստի և կինոարվեստի բոլոր խոշոր գործիչների արխիվները: Թանգարանը բաղկացած է 5 ցուցասրահներից, որոնցից առաջին երկուսում ներկայացված է հայ գրականությունը, երրորդում՝ թատերարվեստը, չորրորդում՝ կինոարվեստը, հինգերորդում՝ երաժշտարվեստը։ Աշակերտները ականատես եղան նյութերի բազմազանությանը՝ հուշագրական երկերի ձեռագրեր, նամակներ, նոտաներ, լուսանկարներ, նվագարաններ, անձնական և բեմական հագուստ, կահույք, սպասք, հուշանվերներ, կինոսարքավորումներ, հնատիպ գրքեր, մամուլ և այլն։ Հետաքրքիր էր սրահների գունային ձևավորումը։ Գրականության երկու սրահներում իշխում է կապույտը, թատրոնի և երաժշտության սրահներում՝ կարմիրը, կինոարվեստի սրահում՝ մոխրագույնը։ Ի տարբերություն մյուս թանգարանների՝ այստեղ թույլատրվում է թանգարանային որոշ իրերի ձեռք տալ։ Աշակերտները հեռախոսի լսափողի միջոցով լսեցին Հովհաննես Թումանյանի <<Մարո>> պոեմը, ձեռքի մի հպումով լսեցին Կոմիտասի ձայնը, երաժշտությունը, նաև հայկական հին երաժշտական գործիքների հնչյուններ, նշանավոր դերասան Վահրամ Փափազյանի ձայնագրությունը։ Աշակերտները շրջեցին թանգարանի ցուցասրահներով, լուսանկարվեցին և հագեցած տեղեկություններով հրաժեշտ տվեցին։

09.04.2017թ.

Vա դասարանի աշակերտները ուսումնադաստիարակչական նպատակով կատարեցին էքսկուրսիա դեպի Կոմիտասի   տուն – թանգարան, Կոմիտասի անվան պանթեոն՝ զբոսայգի-գերեզմանատուն Երևանում, այնուհետև Պատանի հանդիսատես թատրոնում դիտել են «Բումերանգ» ներկայացումը: Այցելել են Սուրբ Սարգիս եկեղեցի և մասնակցել «Ծաղկազարդ» տոնին: Էքսկուրսիան ավարտել են աշակերտների սիրելի «Գրանդ Քենդի» սրճարան այցով:

24.03.2017թ.

Այսօր  Ֆրանս – հայկական մասնագիտական  ուսումնական կենտրոն  հիմնադրամ CEPFA –ում  վարպետաց դասերի օր էր: Քասախի Ռ. Գևորգյանի անվան №1 միջնակարգ դպրոցից հյուրընկալված IX դասարանի սաները  ծանոթացան ոչ միայն հաստատությանը՝ ուսումնական կենտրոնում դասավանդվող մասնագիտություններին, այլ նաև մասնակցեցին խոստացված հետաքրքիր, գեղեցիկ, նորաոճ և ամենահամեղ վարպետաց դասերին: Աշակերտները հաճույքով մասնակցում էին ուսումնական կենտրոնի գործնական դասերին՝ պատրաստելով խոհանոցում, աշխատելով ատամնատեխնիկական լաբորատորիայում, վարսավիրական և կարի արհեստանոցներում: Երբ միատեղվում են    հետաքրքրասիրությունը, աշխատասիրությունն ու վարպետությունը, ստացվում է այն, ինչ տեղի ունեցավ Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպված բաց դռների օրը: Կենտրոնն իր դռներն է  բացել  բազմաթիվ աշակերտների և այն երիտասարդների առջև, ովքեր փնտրում են իրենց ապագա և ինչու՞ ոչ, իրական մասնագիտությունը:  Այո՛, մենք գտնվում ենք մասնագիտությունների խաչմերուկում…