Աշակերտներ

Այցելություն ՀՀ նախագահական նստավայր

Կոտայքի մարզի ավագ դասարանի աշակերտները և դպրոցների տնօրենները այցելեցին նախագահական նստավայր:

Այցելուներին ներկայացրին ՀՀ Նախագահի և նախագահական ինստիտուտի գործունեությունը, ՀՀ Սահմանադրությամբ Նախագահի գործառույթները, պետական իշխանության համակարգում նրա տեղն ու դերը, պետության ղեկավարի փոխհարաբերությունները պետական իշխանության մյուս մարմինների հետ:

Շրջայցի ընթացքում աշակերտներին հետաքրքիր տեղեկություններ  հաղորդվեցին նաև Նախագահի նստավայրի մասին՝ ե՞րբ է այն կառուցվել, ո՞վ է ճարտարապետը, ինչպիսի՞ն է շենքի կառուցվածքը, շրջայցի ծրագրում ներառված դահլիճներում և սրահներում ըստ արարողակարգի ի՞նչ միջոցառումներ են անցկացվում և այլն:

I շարք, ձախից II-ը՝ մեր դպրոցի XI դասարանի աշակերտուհի Մանե Յայլոյան